ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ Յանուկովիչը մեկնել է Խարկով. քաղաքի օդանավակայանից հերքում են

09:59 • 22.02.14

Ուկրաինական ԶԼՄ-ները՝ ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնյային հղումով, հայտարարել են, որ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ինչ-որ ժողով անցկացնելու նպատակով մեկնել է Խարկով, գրում է Взгляд-ը։

 

Պետդեպի ներկայացուցիչն Agence France-Presse գործակալության հետ զրույցում ասել է, որ Յանուկովիչի այցի մեջ որևէ տարօրինակ բան չկա, քանի որ նա մի շարք կարևոր քաղաքական որոշումներ է կայացրել, և այժմ ցանկանում է այցելել այնտեղ, որտեղ շատ աջակիցներ ունի։

 

Մինչդեռ Խարկովի օդանավակայանի տեղեկատվական ծառայությունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ նախագահական ինքնաթիռն իրենց մոտ վայրէջք չի կատարել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանուկովիչն ընդդիմության առաջնորդների հետ ստորագրել է ներքաղաքական ճգնաժամի կարգավորման համաձայնագիր։ Հայտնի է, որ երկրում մինչև դեկտեմբեր կայանալու են արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ 2004թ. Սահմանադրությունն արդեն վերականգնվել է։ Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ձևավորվի մինչև մարտի 3-ը։