Քեթրին Էշթոնը կոչ է արել ուկրաինացի քաղաքական գործիչներին շարունակել երկխոսությունը
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել է, որ ԵՄ-ն յուրաքանչյուր րոպե հետևում է Ուկրաինայի քաղաքական իրավիճակին, գրում է Обозреватель-ը։
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել կառուցողական երկխոսությունը՝ ուկրաինացի ժողովրդի օրինական ժողովրդավարական ձգտումներն իրականացնելու համար։ ԵՄ-ն հույս ունի, որ ուկրաինացիներն իրենց պատասխանատու կպահեն՝ միասնությունը, երկրի տարածքային ամբողջականությունը և անկախությունը պահպանելու համար։ Ես կոչ եմ անում բոլորին պահպանել Սահմանադրության և իրավունքի գերակայությունը»,- նշվում է Էշթոնի հաղորդագրությունում, որը հրապարակել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանտունը։
Էշթոնն ընդգծել է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու, նոր կառավարության ձևավորման և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին։
Բացի այդ նա ողջունել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատումը։










