Կիևում բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ Յուլիա Տիմոշենկոյի (լուսանկարներ)

22:12 • 23.02.14

Կիևում Մայդանում ակտիվիստները կիրակի՝ փետրվարի 23-ին, բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Յուլիա Տիմոշենկոյի՝ քաղաքականություն վերադառնալուն, հաղորդում է korrespondent-ը՝ LB.ua-ին հղումով:


Ցույցի մասնակիցները նշում են, որ Տիմոշենկոյի՝ իշխանության վերադառնալով՝ Ուկրաինայում կրկին կսկսի իշխել հանցավոր կլանը: Նրանք նշում են, որ իրենք պայքարել և հաղթանակի են հասել ոչ թե այն բանի համար, որ Տիմոշենկոն վերադառնա քաղաքականություն, այլ պետական կառավարման ողջ համակարգի ամբողջական վերակազմավորման համար:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «մայդանցիները» մի շարք պահանջներ են ներկայացրել քաղաքական գործիչներին, այդ թվում՝ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Բերկուտի» ցրումը, բոլոր նախարարների և վարչապետի պաշտոններում նոր պրոֆեսիոնալ մարդկանց նշանակումը, հակակոռուպցիոն օրենքի, ինչպես նաև եկամուտների բացահայտման մասին օրենքի ընդունումը, Կիևի և Խարկովի քաղաքապետների ընտրության, Գերագույն ռադայի և նախագահական ընտրությունների անցկացումը: