Բեռնատարներ և 2 ուղղաթիռ. ինչպես են «Մեժիգորյեից» «փրկում» Յանուկովիչի ունեցվածքը (տեսանյութ)
Լրագրողները շարունակում են ուսումնասիրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» լքված նստավայրը։ Այժմ հեռուստաեթերներում են հայտնվել տեսախցիկների ձայնագրությունները, որոնցում երևում է, թե ինչպես են արագ տարհանել կալվածքի բնակիչներին և թանկարժեք իրերը, գրում է newsru.com-ը։
Վիդեոձայնագրությունը հրապարակվել է ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստատեսության եթերում։ Կադրերում երևում է, թե ինչպես են մուտքի մոտից հեռանում բեռնատարներ և ավտոմեքենաներ։ Երևում է նաև, թե ինչպես են իրերի մի մասը բեռնում ուղղաթիռներում։ Ձայնագրությունում երևում է առնվազն 5 բեռնատար, 2 ուղղաթիռ և 2 ամենագնաց։










