Ֆրանսուա Օլանդը որոշել է ավելացնել կանանց թիվը Պանթեոնում

14:07 • 23.02.14

Սենայի Ձախ ափում գտնվող Պանթեոնում, որի մուտքի վրա փակցված է «Հայտնի մարդկանց՝ երախտապարտ հայրենիքից», տղամարդիկ գերազանցում են։ Այստեղ են թաղված Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն, Էմիլ Զոլան, Լուի Պաստերը, Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման և այլ շատ հայտնի մարդիկ։

 

Պանթեոնում թաղված 73 մարդուց միայն 2-ն են կին։ Ընդ որում, սեփական ձեռքբերումների համար այստեղ թաղվել է միայն Մարիա Սկլոդովսկայա Կյուրին՝ 2 Նոբելյան մրցանակակիրը։ Մյուս կինը, ով նույնպես Պանթեոնում է թաղված, Սոֆի Բերտլոն է, ով հայտվել է այդտեղ ամուսնու՝ հայտնի քիմիկոս Մարսելենա Բերտլոյի պահանջով, գրում է «Комсомольская правда»-ն։


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է կրկնակի ավելացնել կանանց քանակը Պանթեոնում։ Նախագահը հանձնարարել է վերահուղարկավորել 2 տղամարդու և 2 կնոջ՝ Երկրորդ համաշխարհային տարիներին Դիմադրության շարժման հայտնի գործիչների։ Խոսքը Ժերմեն Տրիլյոնի և Ժենևևա դե Գոլ Անտոնիոզի մասին է, որոնք գեներալ Շառլ դե Գոլի զարմուհիներն են եղել։


Գերմանացիները նրանց առևանգել են և ուղարկել համակենտրոնացման ճամբար Ռավենսբրյուկում, սակայն նրանք ողջ են մնացել։ Պատերազմից հետո Ժերմենն օգնել է աղքատներին Ալժիրում, իսկ Ժենևևան պայքարել է աղքատության դեմ հայրենիքում՝ Ֆրանսիայում։


Պանթեոնում գենդերային անհավասարությունն առաջացնում է կանանց կազմակերպությունների արդարացի քննադատությունը։ Նրանք պահանջում են ֆրանսիացի նախագահներից ավելի ակտիվ լինել Պանթեոնում կանանց հուղարկավորելու հարցում։