Սոչիի հյուրերը Օլիմպիադայի ընթացքում 34 տոննա խորոված են կերել
Սոչիի հյուրերը ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում 34 տոննա խորոված են կերել, հայտնել է քաղաքի առաջին փոխղեկավար Անատոլի Ռիկովը, փոխանցում է sovsport.ru-ն։
«Օլիմպիական խաղերի ընթացքում մենք բոլորս՝ հյուրերի հետ միասին, կերել ենք 25 հազ. խաչաապուրի, 175 հազ. խինկալի, 34 տոննա խորոված։ Գործընկերները վստահեցնում են, որ ամեն ինչ ճիշտ են հաշվել»,- ասել է Ռիկովը։
Պաշտոնյայի խոսքով, Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում աճել է ձեռնարկությունների թիվը հասարակական սննդի ոլորտում։ Եթե 2010-ին դրանք 918-ն էին, ապա 2014-ին՝ պաշտոնապես գրանցված է 1245 ձեռնարկություն։










