Գերագույն ռադան Ուկրաինայի նախագահի լիազորությունները փոխանցել է Տիմոշենկոյի «աջ ձեռքին»

15:25 • 23.02.14

Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել երկրի նախագահի լիազորությունները Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին փոխանցելու համար։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 287 պատգամավոր, հայտնում է РИА Новости-ն։


Ավելի վաղ համապատասխան որոշումը քննարկման էր ներկայացրել Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին։

 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տուրչինովը Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր խոսնակ ընտրվեց երեկ՝ փետրվարի 22-ին։ Նրա օգտին քվեարկել էր 288 պատգամավոր, հաղորդում է lenta.ru-ն։

 

Հաղորդվում է, որ նա համարվում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։ 2005 թվականի նախագահական ընտրություններում Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակից հետո նա զբաղեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։

 

«Ուկրաինայի գանձարանը լրիվ դատարկ է»,- հայտարարել է Տուրիչնովը։ Նա երկրի տնտեսական իրավիճակը կրիտիկական է որակել: