Բրիտանիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին չխոչընդոտել Ուկրաինայի և ԵՄ-ի տնտեսական հարաբերություններին
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը կոչ է արել Մոսկվային չխոչընդոտել Ուկրաինայի` ԵՄ-ի կողմից հնարավոր տնտեսական օգնություն ստանալուն, ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ BBC-ին հղումով:
«Եթե գործը հասնի Ուկրաինային տնտեսական օգնություն տրամադրելուն, կարևոր է, որ Ռուսաստանը չանի որևէ քայլ, որը կարող է խոչընդոտել դրան», - նշել է բրիտանացի նախարարը:
Նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է վստահեցնել Ուկրաինային, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առավել սերտ հարաբերությունները չպետք է անհանգստացնեն Ռուսաստանին:










