Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավար Արսեն Ավակովն ազատ է արձակել ձերբակալված «մայդանցիներին»

11:38 • 23.02.14

Ուկրաինայում փետրվարի 19-ի բողոքի ակցիայի ընթացքում բոլոր ձերբակալվածներին բաց կթողնեն։ Նման որոշում է կայացրել ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, ինչի մասին նա անձամբ հայտնել է Facebook սոցկայքի իր էջում։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունից ազատ կարձակվի 64 մարդ, գրում է Lenta.ru-ն։


Ավակովը նշել է, որ ինքը ծառայողական հետաքաննություններ է նշանակել, որոնց ընթացքում կստուգվի նախարարության և շրջանային վարչությունների աշխատակիցների գործունեությունը վերջին բողոքի ակցիաների ընթացքում։


ՆԳՆ ղեկավարը բացատրել է, որ գերատեսչության մի շարք ենթաբաժիններում տեղի կունենան փոփոխություններ։
Կադրային փոփոխությունները, ինչպես նշել է Ավակովը, ենթադրում են նաև ոստիկանությունում պաշտոններում «առավել ակտիվ ակտիվիստների» նշանակումներ։