Ուկրաինայի վարչապետի պաշտոնին հավակնում են Տիմոշենկոն, Յացենյուկը և Պորոշենկոն
Ուկրաինայի վարչապետի պաշտոնին հավակնում են նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ժողովրդային պատգամավոր Պյոտր Պորոշենկոն և «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն: «Պաշտոնի թեկնածուները ձեզ հայտնի են՝ Յուլիա Տիմոշենկո, Արսենի Յացենյուկ և Պյոտր Պորոշենկո»,- ասել է նա:
Նա նշել է, որ կառավարության ղեկավարի համար վերջնական որոշում դեռևս չի կայացվել:










