Սահմանապահները հայտարարել են, որ Յանուկովիչի ինքնաթիռը երկրից դուրս չեն թողել
Ուկրաինացի սահմանապահները Դոնեցկի օդանավակայանից դուրս չեն թողել ինքնաթիռը, որում իբրև թե գտնվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հայտնում է երկրի սահմանային ծառայության ղեկավարի օգնական Սերգեյ Աստախովը, գրում է РИА Новости-ն։
«Մի խումբ զինված մարդիկ կաշառք են առաջարկել՝ առանց համապատասխան թույլտվության թռիչք իրականացնելու համար։ Սահմանապահները հրաժարվել են, որից հետո ինքնաթիռին են մոտեցել 2 զրահապատ ավտոմեքենաներ, պետության առաջին դեմքը նստել է, և նրանք ավտոմեքենաներով հեռացել են օդանավակայանի տարածքից»,- նշել է Աստախովը։










