Թեհրանը պատրաստ է առևտրա-տնտեսական հարաբերություններ հաստատել ԵՄ բոլոր երկրների հետ. Իրանի ԱԳՆ

17:06 • 23.02.14

Թեհրանը պատրաստ է բոլոր եվրոպական երկրների հետ առևտրա-տնտեսական հարաբերություններ հաստատել. հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

 

Նրա խոսքով՝ Իրանը բաց է բիզնեսի համար և ստեղծել է անվտանգ պայմաններ՝ երկրի ներսում առևտրի համար:

 

Անդրադառնալով ահաբեկչության խնդիրին՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ծայրահեղականությունը գլոբալ խնդիր է դարձել:

 

«Ցավոք, ծայրահեղականությունը սահմաններ չի ճանաչում»,-ասել է Զարիֆը: