Երևան-Մեղրի ճանապարհին վրաերթի են ենթարկել 21-ամյա երիտասարդի
Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 138-րդ կմ-ին փետրվարի 23-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Ըստ ոստիկանության կայքի՝ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 1989թ. ծնված Մեխակ Գ.-ն` իր «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայով, և տվել խոստովանական բացատրություն, որ նշված վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:










