Նիկոլայ Ազարովին քրեական պատասխանատվություն է սպառնում եվրաինտեգրման կասեցման առնչությամբ
Կիևի շրջանային դատարանն ավարտել է եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության որոշումը հակաիրավական ճանաչելու մասին դատական գործընթացը, գրում է rt.com-ը: Դատարանը խոստացել է այդ գործով վճիռ կայացնել մինչև այս շաբաթվա վերջ:
Մասնագետների կարծիքով, քանի որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու հրաման չի տվել, այդ որոշման պատասխանատվությունը կառավարության և վարչապետ Նիկոլայ Ազարովի վրա է:
Մասնագետները նշում են, որ վարչապետը միջամտել է նախագահի իրավասություններին և այդկերպ գերազանցել է իր լիազորությունները: Եթե դատարանը եվրաինտեգրումից հրաժարման վերաբերյալ Ազարովի որոշումն անօրինական ճանաչի, նրան կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ:










