Ադրբեջանցի պաշտոնյան ԵԱՀԿ Մինսկի խումբը «մեռած» է անվանել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունք չի տալիս, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա Մինսկի խումբը «մեռած» է որակել և հարցրել. «Ի՞նչ է, մենք 20 տարի՞ էլ պիտի սպասենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»։
Նա հայտարարել է, թե այդ հակամարտության կարգավորման ժամկետը կապ ունի Ադրբեջանի հզորության հետ։










