Ադրբեջանական բանակի զինվորը պայթել է ականի վրա

11:28 • 24.02.14

Ադրբեջանում 20-ամյա զինծառայող Սադիգ Ամիրովը սահմանին վիրավորվել է ականի պայթյունի հետևանքով։ Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։
 

Նշվում է, որ Ամիրովը զորակոչվել է Աղդամի շրջանից։