Բելառուսի ուժայիններին կարող են ազատել մարդկանց վրա կրակելու համար պատասխանատվությունից

13:59 • 24.02.14

Բելառուսում իրավապահ մարմինների աշխատակիցներին և զինվորականներին կարող են ազատել ռազմական դրության պայմաններում զենքի կիրառման համար պատասխանատվությունից: Համապատասխան օրինագիծը քննարկում է պետության խորհրդարանը, գրում է lenta.ru-ն:

 

Օրենքի նախագծում ավելացվել է ևս մի կետ, որը «սահմանափակում կամ դադարեցնում է զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը ռազմական դրության ժամանակ, բացառությամբ այն լրատվամիջոցների, որոնք կորոշի Բելառուսի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը»: Բացի այդ, օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս ուժայիններին ռազմական դրության ժամանակ լսել հեռախոսային զրույցները՝ առանց դատախազի թույլտվության:

 

Որոշ դիտորդների կարծիքով՝ ռազմական դրության մասին օրենքի նոր տարբերակը հայտնվել է Ուկրաինայում հակակառավարական ակցիաների և զանգվածային անկարգությունների ֆոնին: