Dolce&Gabbana-ն Միլանում իր նոր հավաքածուի համար հեքիաթային ցուցադրություն է կազմակերպել (լուսանկարներ)
Իտալական հանրահայտ Dolce&Gabbana բրենդը Միլանում ընթացող Նորաձևության շաբաթվա շրջանակներում հեքիաթային ցուցադրության միջոցով ներկայացրել է իր աշուն/ձմեռ-2014 նոր հավաքածուն։
Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառման հյուրերին դիմավորել է «առեղծվածային անտառը»՝ պարուրված անորոշ կիսախավարով։
Սակայն «անտառի» բնակիչները շատ ընկերասեր են գտնվել՝ սկյուռերը, բվերն ու աղվեսները, որոնց դիզայներներն «ամրացրել են» սվիտերների ու վերարկուների վրա, առաջացնում են բացառապես դրական զգացողություններ։
Ոչ պակաս տպավորիչ են եղել նրբակազմ մանեքենուհիների ներկայացրած երեկոյան գունավոր զգեստները։ Ամսագիրը նկատում է, որ յուրահատուկ հավաքածուի վաճառքի ցուցանիշները ևս հեքիաթային են լինելու, քանի որ իտալացի դիզայներները ներկայացրել են այն հագուստներն ու պարագաները, որոնք այդքան շատ են գնահատում նորաձևության սիրահարները։
Ինչ վերաբերում է բրենդի ցուցադրությանը ներկա գտնված աստղային հյուրերին, ապա նրանց շարքում էին նորաձևության տան հայտնի մուսաներ Մոնիկա Բելուչին, Եվա Հերցիգովան, Բյանկա Բալտին և այլք։


































