Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել
Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է հրաժարական տալու մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Reuters-ին հղումով։
Նշվում է, որ որոշումը կայացվել է այսօր՝ նախարարների 15 րոպե տևած հանդիպումից հետո։
Անցյալ տարվա հուլիսին Եգիպտոսի բանակը տապալեց իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին և երկրում անցումային շրջան հայտարարեց։
Երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նշել էր, որ համաձայն «ճանապարհային քարտեզի» (գործողությունների նախագիծ՝ ճգնաժամից դուրս գալու համար), ոչ ուշ, քան ապրիլի 19-ին Եգիպտոսում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, ինչին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները։










