ԵՄ-ը պատրաստ է ընտրություններից հետո Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ

21:09 • 24.02.14

Եվրամիությունը պատրաստ կլինի Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, որը կձևավորվի մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո:


Ինչպես փոխանցում է УНИАН գործակալությունը՝ այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Օլիվիե Բաին:


«Ասոցացման մասին համաձայնագիրը շարունակում է մնալ օրակարգում: Մենք այն կստորագրենք, երբ Ուկրաինան պատրաստ լինի դրան: Դա ինքնիշխան պետության ընտրություն է, որը պետք անեն ուկրաինացիները: Մենք կարող ենք սկսել գործընթացը, որը կբերի փաստաթղթի ստորագրմանը», - ընդգծել է Բաին: