Եվրախորհրդարանը քննարկելու է Ուկրաինայի հարցը, իսկ Էշթոնը մեկնելու է Ուկրաինա

12:30 • 24.02.14

Եվրախորհրդարանի նստաշրջանի հիմնական հարցը փետրվարի 24-27-ին լինելու է իրավիճակն Ուկրաինայում։
Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանը բացվելու է այսօր՝ Ստրասբուրգում, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Քննարկումների առանցքում լինելու են ԵՄ խորհրդի կողմից փետրվարի 20-ին ընդունված պատժամիջոցները, ինչպես նաև Ուկրաինայում բախումների դադարեցման ուղղությամբ Եվրամիության դիվանագիտական ջանքերը։

 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր կմեկնի Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի իրադարձությունների «հիմնական դերակատարների», մասնավորապես նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ։

 

Նրա այցի նպատակն այն հարցերի շուրջ բանակցելն է, որոնք կօգնեն կայունացնել ուկրաինական տնտեսությունը։


«Եվրոպական միությունն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, և կոչ է անում բոլոր կողմերին լուրջ երկխոսություն վարել՝ ճգնաժամի լուծման, երկրի միասնականության և տարածքային ամբողջականության պահպանման, կայունության պահպանման և ժողովրդավարական ապագա ստեղծելու համար»,-հայտարարել էր Քեթրին Էշթոնը։