ԵՄ-ն ճանաչել է Յանուկովիչի պաշտոնանկության վերաբերյալ Ուկրաինայի ռադայի որոշումը
Եվրամիությունը ճանաչել է Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բային։
«Ինչ վերաբերում է Յանուկովիչի կարգավիճակին, ապա ժողովրդավարական օրինականության երաշխավորը որոշում է կայացրել։ Մենք հարգում ենք ուկրաինական խորհրդարանի կողմից կայացված որոշումը»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը ևս հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայի նախագահը լքել է նախագահի պաշտոնը։
Լեհաստանի առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ռոման Կուզնյարը ևս հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին համարում են Ուկրաինայի նախկին նախագահ։










