Ուկրաինայի համար «Գազպրոմի» զեղչը կարող է գործել ընդամենը կես տարի. «Коммерсант-Украина»
Ուկրաինայի տրամադրության տակ ընդամենը կես տարի կա, որպեսզի որոշի, թե ինչ ճանապարհով հասնի գազի ցածր սակագնին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանել էր դեկտեմբերին Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների ընթացքում, գրում է «Коммерсант-Украина»-ն։
Էներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Տիտենկոյի խոսքով՝ Ուկրաինան կպահպանի գազի համար ցածր գներն առնվազն առաջիկա կես տարվա ընթացքում։
«Առաջին եռամսյակում մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք պահպանել այն գները, որոնք ունենք այժմ»,- հայտարարել է Տիտենկոն։
Անցյալ տարեվերջին «Նաֆթոգազ»-ը և «Գազպրոմ»-ը 2009թ.-ի համաձայնագրի լրացում էին ստորագրել, համաձայն որի Ուկրաինային մատակարարվող գազի գինն առաջին եռամսյակի համար կազմելու է 1000 խորանարդ մետրի դիմաց 268.5 դոլար։










