Ուկրաինայի արդեն 9 մարզերի ղեկավարներ լքել են իրենց պաշտոնները
Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական մարզերի ղեկավարների թիվը, որոնք հրաժեշտ են տվել իրենց լիազորություններին, հասել է 9-ի, հայտնում է Gazeta-ն:
Նախկին մարզպետները հրաժարական են տալիս, ինչի մասին հայտարարությունները տեղադրվում են մարզային ադմինիստրացիաների կայքերում:
Հրաժարականի դրդապատճառների թվում ամենից հաճախ նշվում է «երկրում ստեղծված քաղաքական դրությունը»:
Lenta.ru-ն վերջին հրաժարականների շարքից նշում է Վիննիցայի մարզպետ Իվան Մովչանի (լուսանկարում) և Տերնոպոլի մարզի ղեկավար Վալենտին Խոպտյանի հրաժարականների մասին:
Նրանց հրաժարականը պահանջել էին դեռ հունվարին բողոքի ակցիաների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Լվովի և Պոլտավայի մարզպետների հրաժարականի մասին:










