111 տարեկանում մահացել է Հոլոքոստի ամենատարեց ականատեսը
Մահացել է հրեա դաշնակահարուհի Ալիսա Հերց-Զոմմերը, ով համարվում է Հոլոքոստի ամենածեր ականատեսը:
Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով, այս մասին կիրակի հայտնել են նրա ընտանիքի անդամները: Վերջին ժամանակներում Լոնդոնում բնակվող Ալիսա Զոմմերը մահացել է 111 տարեկան հասակում:
Վերջինիս ընտանիքը1943-ին ներգրավված է եղել համակենտրանացման ճամբարում, որտեղ ընդհանուր առմամբ 140 000 հրեաներ են գտնվել, որոնցից 33400-ը զոհվել են:










