Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանում սիրիացի փախստականներին

09:01 • 24.02.14

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբար, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Al Arabiya հեռուստաընկերությանը հղումով։

 

Ջոլին Լիբանանում եղել է որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և այցելել է Զահլե, որը Սիրիայից ոչ հեռու գտնվող Բեքաա շրջանի քաղաքներից է և որտեղ բնակվում է շուրջ 300.000 սիրիացի փախստական։

 

Նշվում է, որ այցը գաղտնի է եղել, և լրատվամիջոցները չեն տեղեկացրել, սակայն որոշ լրագրողներ կարողացել են տեսնել դերասանուհուն։