Հս. Կորեայի առաջնորդի կինը կարծես դարձյալ հղի է. ԶԼՄ-ներ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն, կարծես դարձյալ հղի է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հարավկորեական The Chosun Ilbo պարբերականին հղումով։
Պարբերականի աղբյուրը ենթադրությունն արել է ԿԺԴՀ-ի Rodong Sinmun պաշտոնաթերթի առաջին էջին հայտնված լուսանկարից ելնելով, որտեղ Լի Սոլ Չժուն ակնհայտորեն գիրացած է երևում։
Բացի այդ, լուսանկարում ԿԺԴՀ առաջնորդի կինը լայն հագուստ է կրում։ Լի Սոլ Չժուի հագուստի գույնն ու դիզայնն էլ հիշեցնում է հղիների համար նախատեսված այն հագուստը, որն առաջին տիկինը կրում էր նախորդ հղիության ընթացքում։
Մասնագետների խոսքերով՝ Լի Սոլ Չժուն կարող է 3-5 ամսական հղի լինել։










