Մեդվեդևը դեմ է Սոչիի լեռնային շրջաններում խաղային գոտի կառուցելուն

18:45 • 24.02.14

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեմ է արտահայտվել Սոչիի լեռնային տարածաշրջանում խաղային գոտու ստեղծմանը:


«Ես դեմ եմ այնտեղ խաղային գոտու ստեղծմանը: Մենք ունակ ենք լուծելու մեր տնտեսական հարցերը այնտեղ կառուցված հյուրանոցների և մարզական կառույցների օգտագործմամբ», - վարչապետի խոսքերը մեջբերում է Газета.Ru-ն:


Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: