Մերկելը բուժօգնություն է առաջարկել Տիմոշենկոյին. ԶԼՄ-ներ
Գերմանական կառավարության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ հեռախոսազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել նրան աշխատել երկրի միասնության ուղղությամբ և բուժօգնություն առաջարկել, գրում է Обозреватель-ը։
Ըստ որոշ աղբյուրների՝ Մերկելն առաջարկել է Տիմոշենկոյին բուժվել Գերմանիայում։ «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայության տեղեկություններով՝ Մերկելը և Տիմոշենկոն պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում։
Ինչպես նշում են «Բատկիվշչինայում», Մերկելը վստահություն է հայտնել, որ «Տիմոշենկոյի վերադարձը քաղաքականություն Ուկրաինայում իրավիճակի կայունացման կարևորագույն գործոններից կդառնա»։










