Աշխարհում ամենահին կանացի պայուսակը ցուցադրության է հանվել Լոնդոնում (լուսանկարներ)
Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում իրականացված պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են առայսօր աշխարհին հայտնի ամենահին կանացի պայուսակը, որն ունի 700 տարվա պատմություն։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ուշագրավ նմուշը հայտնաբերելուց հետո այն առաջին անգամ ցուցադրության է հանվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ այն, անկասկած, շատ մեծ հետաքրքրություն կառաջացնի։
Հնագետները վստահեցրել են, որ գտածոն բացառիկ նմուշ է, որը վաղ միջնադարում ստեղծվել է հատուկ իգական սեռի համար։
1300-30թթ. ստեղծված պայուսակը զարդարված է արծաթով ու ոսկով. ենթադրվում է, որ այն օգտագործվել է որպես դրամապանակ։













