Սոչիում սկսել են նախապատրաստվել Պարօլիմպիական խաղերին
Սոչիի օլիմպիական պուրակի` առափնյա սառցապալատները կփակվեն, քանի որ դրանցում սկսվում է նախապատրաստումը Պարօլիմպիական խաղերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հենց այդ 6 պալատներում էին մեկնարկել «Սոչի- 2014»-ի բացման և փակման արարողությունները:
Սկսվել են նաև Օլիմպիական խաղերի սիմվոլիկայի փոփոխության և այլ աշխատանքներ:
Պարօլիմպիական խաղերը կմեկնարկեն մարտի 7-ին:
Օլիմպիական խաղերի ժամանակ Սոչիի օլիմպիական պուրակ, կազմակերպիչների խոսքով, 2 մլն մարդ է այցելել:










