Թաիլանդի վարչապետը հեռացել է Բանգկոկից

11:25 • 24.02.14

Թաիլանդում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին այդ երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յինգլաք Չինավաթը լքել է Բանգկոկը, հայտնում է New Starits Times-ը:

 

Ըստ աղբյուրի` նա աշխատում է մեկ այլ վայրում: Վայրը չի հստակեցվում: Նշվում է միայն, որ դա մայրաքաղաքից 150 կմ հեռու է:

 

Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ վարչապետի այս քայլը կապված է երկրում ստեղծված իրավիճակի հետ:

 

Թաիլանդում բողոքի ցույցերը սկսվել էին անցած տարվա դեկտեմբերին: Հիմնական պահանջը վարչապետի հրաժարականն է: Այսօր հայտնի է դարձել, որ երկրի բանակը չի միջամտելու ցույցերին: