Մայդանի ակտիվիստները հրապարակել են նաև Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի առանձնատան լուսանկարները
«Եվրամայդանի» ակտիվիստներն այցելել են Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատուն, որը գտնվում է Գորենիչի գյուղում, հայտնում է RBC-ն:
Արտաքինից սովորական տունն իրականում իսկական «գանձատուն» է, որտեղ հարյուրավոր ոսկերչական իրեր, հին սրբապատկերներ, ավետարաններ, սրբերի մասունքներ, արվեստի գործեր, սառը զենքի հավաքածու է պահվում:
Նախկին գլխավոր դատախազի տանը շատ են գեղանկարները, որոնցում պատկերված է հենց Պշոնկան կամ նա` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան անվստահություն էր հայտնել Պշոնկային: Նա փորձել էր փախչել Ռուսաստան, սակայն նրան բռնել էին Դոնեցկի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ Իլյա Վառլամով անունով օգտատերը LiveJournal սոցցանցի իր էջում տեղադրել էր լուսանկարներ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորյեի կեցավայրից։


















































































