Գերագույն ռադայի երեկոյան նիստին կքննարկեն «Բերկուտի» գործունեությունն արգելելու մասին հարցը

18:13 • 24.02.14

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 24-ին կայանալիք երեկոյան նիստին մտադիր է քննարկել Ուկրաինայի ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման գործունեությունն արգելելու մասին հարցը:

 

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս հարցն ընդգրկված է ռադայի աշխատանքային օրակարգում, որում ներառված է նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ֆինանսավորման հարցը:

 

Բացի այդ, պատգամավորները մտադիր են քննարկել Վիկտոր Գվոզդին Ուկրաինայում հետախուզության գործունեության վերահսկման լիազոր նշանակելու մասին հարցը:

 

Հիշեցնենք, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում նշանակված են մայիսի 25-ին, իսկ ընտրական քարոզարշավը մեկնարկում է վաղը՝ փետրվարի 25-ին: