Եվրահանձնաժողովում չեն բացառում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը

17:29 • 24.02.14

Մի շարք պահանջների կատարման դեպքում Ուկրաինան ապագայում կարող է Եվրամիությանը միանալու հնարավորություն ստանալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Օլի Ռենին:

 

«Մենք պատմական խաչմերուկի վրա ենք, և Եվրոպան պետք է համապատասխանի այդ պահին և ընդունակ լինի Ուկրաինային ԵՄ-ին միանալու հնարավորություն տալ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, եթե Կիևը համապատասխանի անդամակցության պայմաններին»,- ասել է Ռենը Սիդնեյում, որտեղ տեղի է ունենում «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների հանդիպումը:

 

Ավելի վաղ Ռենը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է նշանակալի ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային նոր կառավարության ձևավորումից հետո: