Տիմոշենկոն մեկնել է Դնեպրոպետրովսկ` հիվանդ մորը տեսնելու. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն չարտերային չվերթով հույժ գաղտնիության պայմաններում մեկնել է Դնեպրոպետրովսկ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով մամուլի հրապարակումները:
Տիմոշենկոյի այցի նպատակը տեսակցությունն է իր մոր հետ, որը ծանր հիվանդ է:
Օդանավակայանի աշխատակիցներին հրահանգ է տրվել չխոսել այդ չվերթի ուղևորի մասին:
Մամուլի փոխանցմամբ՝ Տիմոշենկոյի «ընտանեկան անկյունը» գտնվում է Դնեպրոպետրովսկի կենտրոնում` մի քանի տներում:
Ըստ աղբյուրի` տեսակցությունն արդեն կայացել է:










