Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին կառուցել ազատ և հաջողակ պետություն (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով Կիևում «Եվրամայդանի» բեմից, աջակցություն է հայտնել ուկրաինացի ցուցարարներին՝ նշելով, որ նրանք գրել են պատմություն, փոխել աշխարհը և դաս են տվել ողջ միջազգային հանրությանը, գրում է Взгляд-ը:
«Եվրոպայի սիրտը Բրյուսելում չէ և ոչ էլ Բեռլինում, Եվրոպայի սիրտը բաբախում է Կիևում: Բախտը որոշվում է Ուկրաինայում»,- ասել է նա:
«Այս Մայդանում դուք զարմացրել եք ողջ աշխարհին: Բայց այժմ պետք է ևս մեկ անգամ զարմացնել: Զարմացրե՛ք մեզ ևս մեկ անգամ. կառուցե՛ք ազատ և հաջողակ Ուկրաինա: Ընդմիշտ»,- նշել է Սաակաշվիլին:










