Սոչիի Օլիմպիական խաղերն անցկացվել են միասնական և բարեկամական մթնոլորտում. Տիգրան Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հիացմունքն է հայտնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի վերաբերյալ՝ նշելով, որ խաղերն անցկացվել են միասնական և բարեկամական մթնոլորտում, գրում է РИА Новости-ն։
«Դա մեծ տոն էր, և մենք բոլորս հիանում էինք նրանով, ինչ տեսնում էինք։ Դա հիանալի մարզական միջոցառում էր, կար միասնություն, նոր ոգի էր զգացվում, մթնոլորտը բոլորովին այլ էր»,- ասել է Տիգրան Սարգսյանը ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում։ Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Օլիմպիադայի փակման արարողությանը ներկա գտնվելու համար։
Հայ ժողովդրի անունից Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՌԴ կառավարությանն այդ միջոցառման հաջող անցկացման, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի հաջողության կապակցությամբ։
«Շնորհակալություն։ Դա, իհարկե, հաճելի է լսել»,- ասել է Մեդվեդևը։










