Պակիստանում սպանվել է «Թալիբան» շարժման տեղական մասնաճյուղի ղեկավարը
Պակիստանում «Թալիբան» շարժման տեղական մասնաճյուղի ղեկավար Ասմատուլլա Շահինը երկուշաբթի սպանվել է Հյուսիսային Վազրստանում տեղակայված ռազմակայաններից մեկում: Սպանությունն իրականացնողի ինքնությունը առայժմ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Pakistan Today-ին:
Ոչ վաղ անցյալում Ասմատուլլա Շահին Բհիտանին Պակիստանի բանակի կողմից որոնվող «Թալիբան» շարժման 20 առաջնորդների ցուցակում էր:
2009թ.-ին Շահինի համար 120.000 դոլար գլխագին էին խոստանում: Նա Պակիստանի «Թալիբան» շարժման ժամանակավոր ղեկավար էր նշանակվել այն բանից հետո, երբ շարժման նախկին առաջնորդ Հակիմուլլա Մեխսուդը 2013թ.-ի օգոստոսին էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակման զոհ էր դարձել:










