Ուկրաինայի պարտատոմսերի խոշոր սեփականատերը կես մլրդ դոլար է կորցրել
Ամերիկյան Franklin Templeton ներդրումային խումբը՝ Ուկրաինայի պարտատոմսերի խոշորագույն սեփականատերը, երկրում անկարգությունների պատճառով ընթացիկ տարվա սկզբից ի վեր կես միլիարդ դոլարից ավելի գումար է կորցրել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
2014 թվականի սկզբին Templeton-ը տիրապետում էր 7 միլիարդ դոլարի ուկրաինական պարտատոմսերի: Փետրվարի 19-ին ակտիվների արժեքն ընկել է 522 միլիոն դոլարով:
Ուկրաինական պարտատոմսերի արժեքի վրա բացասաբար է անդրադարձել երկրում տնտեսական և քաղաքական ճգնաժամը: Ընդդիմադիրների և ոստիկանության միջև կոնֆլիկտը, որը հանգեցրել է Կիևում զինված բախումների, վախեցրել է ներդրողներին։
Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին միջազգային Standard & Poor's և Moody's վարկանիշային գործակալություններն իջեցրել են պետության վարկանիշը:










