Տիմոշենկոն մտադիր է մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով

23:35 • 24.02.14

Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Charité կլինիկայում բուժվելու նպատակով մտադիր է մեկնել Գերմանիա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Յուլիա Տիմոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուտափույթ ապաքինում է մաղթել և առաջարկել է բուժման կուրսն անցնել Գերմանիայի Charité կլինիկայում: Տիմոշենկոն ընդունել է վերջինիս առաջարկը: Նա մտադիր է մասնակցել մարտի 6-7 Դուբլինում կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին, որից հետո էլ անհապաղ բուժում կանցնի Charité-ում»,-նշվել է «Բատկիվշինա» կուսակցության մամլո ծառայության հայտարարության մեջ: