Ուգանդայի նախագահն օրինագիծ է ստորագրել, որի համաձայն միասեռականներին ազատազրկում է սպառնում

18:50 • 24.02.14

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին օրինագիծ է ստորագրել, որի համաձայն՝ երկրի սեռական փոքրամասնություն կազմող քաղաքացիները կարող են երկար ժամանակով դատապարտվել բանտային ազատազրկման՝  նույն սեռի մարդկանց հետ հարաբերություններ ունենալու համար:


Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը՝ նախագահը հեռուստաեթերում հայտարարել է, որ միասեռականությունը «հրահրվում է» արևմտյան լոբբիստների կողմից:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ այդ օրենքի ընդունումը Կամպալայի համար հետ քայլ կդառնա և կբարդացնի հարաբերությունները Վաշինգտոնի հետ:


Ուգանդայի սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մտավախություն են հայտնում երկրում միասեռ զույգերի հանդեպ բռնության մակարդակի բարձրացման կապակցությամբ: