Ուկրաինայում ցանկանում են թույլատրել հրազենի ազատ վաճառքը
Ուկրաինայի «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն առաջարկում է խորհրդարանում իր գործընկերներին մասնակցել օրենքի նախագծի մշակմանը, որը թույլ կտա Ուկրաինայի քաղաքացիներին ազատորեն հրազեն ձեռք բերել, գրում է korrespondent.net-ը:
«Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ եթե այդ օրենքը գործեր, նման վակխանալիա իշխանության, այս ռեժիմի առանձին ներկայացուցիչների կողմից չէր լինի»,- հայտարարել է Տյագնիբոկը հաշտեցման խորհրդի նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Սվոբոդա»-ն առաջարկում է նաև բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին մասնակցել լյուստրացիայի մասին օրինագծի մշակմանը:
Մասնագետները հաշվարկում են Ուկրաինայի բնակչության ձեռքին պաշտոնապես չգրանցված հրազենի 3,5 միլիոն միավոր:










