Ուկրաինայում գրոհով վերցրել են կոմունիստական կուսակցության առաջնորդի տունը

23:15 • 24.02.14

Ուկրաինայի Գոստոմել գյուղում անհայտ անձինք գրոհով վերցրել են Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի տունը: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Хвиля-ին:


Ինքը՝ Ուկրաինայի կոմկուսի առաջնորդը հաստատել է, որ տանը տվյալ պահին անծանոթ մարդիկ են գտնվում, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել:


Նա հայտնել է, որ դա ոչ թե իր, այլ տղայի տունն է և իրավիճակը գնահատելով զգուշացրել է՝ ասելով. «Երբ վերջացնեն մեզ հետ, վերջացնեն, գալու են ձեզ մոտ»:


ՈՒԿԿ-ն նախորդ գումարման ռադայի խորհրդարանի կազմում կոալիցիա էր կազմել իշխող Ռեգիոնների կուսակցության հետ: