ԱՄՆ բանակի թիվը կկրճատվի՝ հասնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների թվին

11:19 • 24.02.14

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նախատեսում է կրճատել բանակի թիվը՝ հասցնելով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը եղած թվին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ New York Times-ին հղումով։

 

ՊՆ աղբյուրը տեղեկացրել է, որ համաձայն ամերիկյան զինված ուժերի ֆինանսավորման նոր պլանի՝ ամերիկյան զորքերի թիվը մի քանի տարիների ընթացքում կրճատվելու է մինչև 440 հազարով։

 

Պարբերականը նշում է, որ եթե դա տեղի ունենա, ամերիկյան բանակը կդառնա ամենափոքրը 1940թ.-ից ի վեր։ Բացի այդ, Պենտագոնը նախատեսում է հրաժարվել մի շարք ռեակտիվ ինքնաթիռներից։
 

Մասնավորապես, զինվորականները մտադիր են «թոշակի ուղարկել» «հարձակողական» A-10 և «հետախուզական» U-2 ինքնաթիռները։ Սակայն լրացուցիչ գումար է հատկացվելու F-35 կործանիչների ձեռքբերման համար։

 

Նախարարության աղբյուրների տվյալներով՝ գերատեսչության ֆինանսավորման նոր պլանը հաշվի է առնում երկրում քաղաքական և ֆինանսական իրավիճակը, մասնավորապես՝ նախագահ Բարաք Օբամայի պլանները։

 

Պարբերականը նշում է, որ չնայած բանակի թվի զգալի կրճատումներին, բանակային ստորաբաժանումները կպահպանեն իրենց մարտունակությունը։