Վատիկանում ֆինանսների նախարարություն է ձևավորվել
Հռոմի պապի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 24-ին Վատիկանում Հռոմի սբ. առաջնորդ Ֆրանցիսկոս I-ին պապի նախաձեռնությամբ ֆինանսների նախարարություն է ձևավորվել: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:
Վատիկանի նոր նախարարությունը կզբաղվի երկրի տնտեսական, վարչական քաղաքականությամբ, ինչպես նաև տարեկան բյուջեի ձևավորմամբ:
Ֆինանսների նախարարությունը կգլխավորի Ավստրալիայի կարդինալ Ջորջ Պելը, ով կենթարկվի աշխարհի 8 տարբեր շրջանները ներկայացնող կարդինալներից բաղկացած տնտեսական խորհրդին, ինչպես նաև 6 փորձագետներին:
Կրոնական հարցերի ինստիտուտի (IOR) կարգավիճակը, որը ներկայումս ապահովում է Սուրբ Աթոռի ֆինանսական քաղաքականությունը և ոչ պաշտոնական «Բանկ» անվամբ հայտնի կառույցը առայժմ չի փոփոխվի:










