Արսեն Ավակովը հերքել է Ղրիմում Յանուկովիչի ձերբակալության մասին տեղեկությունը
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հերքել է Ղրիմում Վիկտոր Յանուկովիչի ձերբակալության մասին տեղեկությունը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով УНИАН-ին:
«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Նման տեղեկության ես չեմ տիրապետում»,- ասել է Ավակովը:
Շաբաթ օրը Յանուկովիչը լքել է Կիևը, և երկար ժամանակ հստակ տեղեկություն չկար, թե որտեղ է նա գտնվում: Ավելի ուշ նախագահը հարցազրույց է տվել ուկրաինացի լրագրողներին Խարկովում՝ հաստատելով, որ չի պատրաստվում լքել Ուկրաինան և հայտարարել է, որ երկրում առկա են պետական հեղաշրջման բոլոր նշանները:
Ավելի ուշ УНИАН-ը հայտնել է, որ Յանուկովիչը, չհաստատված տեղեկություններով, ձերբակալվել է Ղրիմում, և այժմ նրան բերում են Կիև:










