Սոցկայքերում գումար են հավաքում Յանուկովիչին հայտնաբերողին պարգևատրելու համար. արդեն հավաքվել է մոտ 1 մլն գրիվեն

17:38 • 24.02.14

Այն մարդը, ով կկարողանա գտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և հանձնել նրան արդարադատությանը, պարգևատրում կստանա, գրում է Обозреватель-ը։

 

Պարգևատրման մասին հայտարարությունը Facebook սոցկայքում տեղադրել է Ալեքսանդր Սոլոնտայ անունով օգտատերը։

 

«Ուշադրություն։ Հայտարարվում է պարգևատրում քաղաքացի Յանուկովիչի հայտնաբերման դիմաց։ Կանոնն այսպիսին է՝ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ներդնել թեկուզ 1 գրիվեն, թող նշեն կոնկրետ գումարը։ Բոլոր հավաքված միջոցները կփոխանցվեն նրան, ով կբռնի նախագահին։ Այսպիսով՝ անհրաժեշտության դեպքում նրանք, ովքեր միացել են այս ակցիային, կփոխանցեն միջոցները համապատասխան հաշվին։ Եթե Յանուկովիչն անձամբ հանձնվի, վճարել պետք չէ»,- ասվում է հայտարարությունում։

 

Մեկ օրում հավաքվել է մոտ 1 մլն գրիվեն (մոտ 114.000 դոլար)։ Մարդիկ պատրաստ են Յանուկովիչին բռնելու համար վճարել 100 գրիվենից մինչև 50 հազ. դոլար։