Ուկրաինան հասցրել են սնանկության. Յացենյուկ

14:14 • 24.02.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի պետական գանձարանը թալանված է, իսկ երկիրը՝ հասցված սնանկության, գրում է gazeta.ru-ն:

 

Խմբակցության առաջնորդի խոսքով՝ նման եզրակացություններ են արվել նախօրեին «Ֆինանսների նախարարության մնացորդների», ինչպես նաև Ուկրաինայի պետական բանկի և Պետական գանձարանի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում:

 

«Պարտքային պարտավորությունները վճարելու համար միջոցներ չկան»,- ասել է Յացենյուկը:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և այլ արևմտյան երկրներ պատրաստ են ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: