Կտեսնենք, թե ինչեր կհայտնաբերեն մեր իշխանավորների տներից, եթե այստեղ «Մայդան» լինի. Հ. Բագրատյան
Եթե Հայաստանում տեղի ունենա այն, ինչ տեղ ունեցավ Ուկրաինայում, ապա կտեսնենք, թե ինչեր կհայտնաբերվեն մեր իշխանավորների տներից: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Իմ տունը մտնելու կարիք կա՞, իմ տանը եղե՞լ եք: Դե ոչ, տենց էլ կգրեք, թե ինչ ձևի տուն է: Հիմա ներկա իշխանավորները, եթե այստեղ «Մայդան» լինի, ու կարծում եմ՝ կլինի՝ կտեսնենք թե ինչեր դուրս կբերվեն»,– ասաց նա:
Հրանտ Բագրատյանի ամփոփմամբ՝ «Հայաստանը «Մայդանի» ամենամեծ թեկնածուներից մեկն է»՝ այն պատճառով, որ ըստ Հրանտ Բագրատյանի՝ երկրի բարձագույն ղեկավարների կողմից կաշառակերության փաստերն արդեն հասել են աննկարագրելի սահմանների:
Հիշեցնենք, որ այս օրերին ուկրաինական լրատվամիջոցներում կան տեսանյութեր, լուսանկարներ, որոնցում ներկայացվում է, թե ինչ արժողությամբ իրեր են մնացել Ուկրաինայի ղեկավար Վիկտոր Յանուկովիչի և նախկին գլխավոր դատախազի լքված առանձնատներում:










